Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ժամը 18։59-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Ագարակի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, մարվել՝ 19:54-ին: Այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան։